Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հրաժարական կտա
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մանդատներից հրաժարված պատգամավորների անունները:
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներից մանդատից հրաժարվել են Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատգամավորներ՝ Արտակ Զաքարյան, Արման Սահակյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը, Վահե Հակոբյանը:
Մանդատից հրաժարված պատգամավորների ցանկում չկա Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը:
Սահմանադրության համաձայն ԱԺ առաջին նիստի օրը՝ մայիսի 18-ին կառավարությունը այդ թվում և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հրաժարական կտան՝ վարչապետի գլխավորությամբ:
