Արդարադատության նախարարի ևս մեկ թեկնածու
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը արդարադատության նախարարի թեկնածուի հարցում դեռ չի կողմնորոշվել: Տեղեկացնենք, որ այս ընթացքում որպես նախարարի հնարավոր թեկնածուներ շրջանառվում են ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի և Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունները: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի և Արթուր Օսիկյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են եղել»,–գրում է թերթը։
