Արդարադատության նախարարի նոր թեկնածու՝ նշվում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի անունը
«Երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում: Հիմա էլ նշվում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի անունը: Սույն անունը երեկ շրջանառվամ էր կառավարության միջանցքներում: Միհրան Պողոսյանից, սակայն, երեկ այս հարցով մեկնաբանության ստանալ չհաջողվեց: Սերժ Սարգսյանը կարծես թե չի շտապում նոր նախարար նշանակել, և հասկանալի է, որ որքան այդ նշանակումը ձգձգվի, այնքան նորանոր թեկնածուների անուններ են շրջանառության մեջ դրվելու»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
