1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արդարադատության նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչին


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է տարածաշրջանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով խորհրդատու Ակսանա Անտոնենկոյին: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

Ակսանա Անտոնենկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, լինելով միակ ֆինանսական կազմակերպությունը, որն ունի քաղաքական մանդատ, հետաքրքրված է Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներով: Նրա խոսքով՝ երեք տարին մեկ անգամ բանկը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակում և գնահատում երկրներում տեղի ունեցող քաղաքական բարեփոխումները:

«Մենք, մասնավորապես, հետաքրքված ենք ժողովրդավարական բարեփոխումներով, անկախ դատական իշխանությունով և սահմանադրական բարեփոխումներով»,- ասել է Ակսանա Անտոնենկոն և հարցրել՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու առումով ի՞նչ աշխատանքներ են ընթանում Հայաստանում և ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ երկրի համար:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության ներկայիս փուլն ու ներկայացրել սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքները:

Նախարարի տեղեկացմամբ, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ անցկացվել են բավականին բուռն ու լայնածավալ հանրային քննարկումներ թե Երևանում, թե մարզերում: Քննարկվել են Հայաստանում կառավարման ձևի կատարելագործմանն առնչվող հարցեր:

Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ հայեցակարգով նախատեսվում է իշխանության ճյուղերի տարանջատման գործուն կառուցակարգերի ներդնում, ինչի արդյունքում կապահովվի դատական համակարգի լիարժեք անկախությունը:

Նախարարը նաև կարևորել է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ առումով դեռ անելիքներ կան: «Հայեցակարգով սահմանվել է նաև իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումն ու դրա երաշխավորումը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Ակսանա Անտոնենկոն հետաքրքրվել է նաև օրենքների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության աստիճանով: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ՔՀԿ-ների հետ երկխոսությունն ու նրանց մասնակցությունը հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացում:

Որպես օրինակ՝ Հովհաննես Մանուկյանը նշել է ՀՀ արդարադատության նախարարին կից ստեղծված հանրային խորհրդի գործունեությունը, որի կազմում ընդգրկված են ոլորտում գործող մոտ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ և որոնց հետ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի են ունեցել երեք հանդիպումներ, քննարկվել են կարևոր իրավական ակտերի նախագծեր: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan