Արդարադատության փոխնախարարի համար Հովհաննես Մանուկյանի հրաժարականն անսպասելի էր
Հայաստանի արդարադատության փոխնախարարի համար Հովհաննես Մանուկյանի հրաժարականը անսպասելի էր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը։
Անդրադառնալով նախարարի հրաժարականի պատճառներին՝ Մկրտչյանը նշեց, որ ինքը դրանց մասին տեղյակ չէ։ Հարցին, թե ով կարող է նրան փոխարինող նշանակվել, Մկրտչյանը պատասխանեց. «Ես այն մարդը չեմ, ով կարող է ինչ-որ մեկին այդ պաշտոնում տեսնել»։ Դիտարկմանը, թե որքանով է օրինաչափ նախարարին հեռացնել պաշտոնից, երբ նա արձակուրդում է, Արսեն Մկրտչյանը հիշեցրեց. «Նա ինքն է հրաժարական տվել»։
Նշենք, որ Մանուկյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2014թ. ապրիլի 30-ին։
