Արդեն աշնանն ամերիկացիները կսկեն ուկրաինական 6 գումարտակի վերապատրաստումը
Ամերիկացի մասնագետներն արդեն այս աշուն սկսել ու են ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման աշխատանքները: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Վերապատրաստումն իրականացվելու է Լեհաստանի հետ սահմանին: Հայտնվում է, որ ուկրաինացիներին օգնելու են ամերիկյան ցամաքային ուժերի հիմնական հարվածային ուժի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվելու է 6 ուկրաինական գումարտակ:
Հարկ է նշել, որ ամերիկացիներն արդեն վաղուց են օգնում ուկրաինացիներին, սակայն ոչ մահաբեր զենքի տեսքով: Բացի դրանից ամերիկացի մասնագետները Լվովում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ:
