Արդեն չորրորդ օրն է, թեյավճարներ չեն պահանջում
Արդեն չորրորդ օրն է, ինչ ԲՀԿ նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լիոն» գազալիցքավորման կայաններում մեծ պաստառներով ազդարարված է այն մասին, որ լիցքավորման կայաններում «ԹԵՅԱՎՃԱՐ ՉԿԱ»: Ընդ որում այս հայտարարությունները փակցված են «Մուլտի Լիոն»-ի անվան տակ գործող բոլոր գազալցականներում:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս մենք անդրադարձել էինք վերը նշված խնդրին,
տեղեկացնելով, որ Մուլտի Գազից օգտվող վարորդներից շատերը դժգոհում են, որ տեղի «զապրավչիկները» «չորով» թեյավճարներ են պահանջում, հետո անցնում իրենց բուն գործին:
Հ.Գ Ողջունելի է, որ կարճ ժամանակահատվածում դադարեցվեց այդ անօրիանական դրամահավաքությունը, եւ հուսանք, որ այլեւս նմանօրինակ դեպքեր չեն գրանցվի:
