Արդյո՞ք կգա այն օրը, որ ասենք մեր պատգամավորների ու նախարարների զգալի մասը մեզանից խելացի են
Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ
Արդյո՞ք կգա այն օրը, որ ասենք մեր պատգամավորների ու նախարարների զգալի մասը մեզանից խելացի են:
Երանի գա այն օրը, երբ հրապարակավ կկարողանանք ասել՝ այ մեր այս պատգամավորներն ու նախարարները մեզանից խելացի են, ավելի արհեստավարժ են, ավելի բանիմաց են: Ոչ թե ասենք՝ սրանց զգալի մասը բախտի քմահաճույքով է հայտնվել ոչ իրենց ՛՛հարիր՛՛ տեղերում, կամ էլ թե չէ ասենք դեբիլի մեկն է էլի՜: Երանի գա այն օրը, որ փողը հասանելի լինի միայն գրագետ, նախաձեռնող, պարկեշտ մարդկանց, այլ ոչ թե հաշվենկատ և կաշառակեր սրիկաներին: Երանի գա այն օրը, որ ԽՍՀՄ-ի տարիների նման ասենք. բա ակադեմիկոս է բա հարուստ պետք է լինի, բա ի՞նչ եք ուզում, այլ ոչ թե ասենք՝ սոված, քրչոտ գիտնական է. բա պիտի քուչեքը ընկնի...
