Արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:
Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսասահամարով ստացվել է 1 ահազանգ, որի հետքերով ուսումնասիրությամբ ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել:
