Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը ամուսնու հետ Իտալիայում վայելել է երկրորդ մեղրամիսը:Life.panorama.am-ի հետ զրույցում Արեւիկը պատմեց, որ ինքն ու ամուսինը Իտալիայից բոլորովին վերջերս են վերադարձել Փարիզ. զույգը որոշել էր հանգիստը համատեղել երկրորդ մեղրամսի հետ՝ Իտալիա մեկնելով իրենց ամուսնության երեք ամյակի հենց հաջորդ օրը.
«Իսկապես հրաշալի հանգիստ ունեցանք: Միշտ երազում էի Հռոմ այցելել, ուստի փորձեցինք գնալ իմ երազանքի հետեւից, այնուհետեւ հանգիստը շարունակել ծովային հատվածում»,- պատմեց երգչուհին ու հավելեց.
«Իհարկե, շատ տպավորված եմ մեր հանգիստով, բայց նաեւ պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ Հռոմում շատ շոգ էր, ինչն էլ խանգարեց ամբողջությամբ վայելել քաղաքի գեղեցկությունը, բայց այն ամենը, ինչը չհասցրեցինք տեսնել, անպայման կլրացնենք մոտ ապագայում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
