Արեւմուտքը տարիներ շարունակ ողջակիզել է Հայստանը. Դավիթ Հակոբյան (Video)
Այսօր Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը խոսելով Մաքսային միության եւ Արցախյան հիմնախնդրի մասին ասաց. «Մաքսային միություն արտահայտությունը ըստ իս քողարկող արտայատություն է, որի տակ թաքնված է մեծ գաղափար` Ամերիկյան հեգեմոնիան կանգնեցնլու` հանձինս նոր էվոլություն միություն ստեղծելու հնարավորություն: Եթե որոշ արեւմտյան լագերներ հորջորջում են, որ Եվրոպան մեզ հնարավորություններ կտա «թպրտալու», ապա նման բան չի կարող լինել: Եվրոպան` մեզ բացի օրենսդրական դաշտի գլոբալիզացիայից ուրիշ ոչինչ տալ չի կարող»: Պարոն Հակոբյանի համոզմամբ հայերին առաջին հերթին անհրաժեշտ է Мир и покой... «Ահա այն ինչը մեզ պետք է առաջին հերթին: Ռուսական զորքի առկայությունը միայն կկանխի պանթուրքիզմի մուտքը եւ կապահովի անվտանգությունն: Առանց ռուսական բանակի մենք մեր անվտանգությունն ապահովել չենք կարող: Արեւմուտքը տարիներ շարունակ Հայստանը ողջակիզել է»,- ասաց Դավիթ Հակոբյանը: Ըստ բանախոսի պարտադրված այս մարտահրավերներում` միայն Մաքսային միությունն է ընդունելի ու ճիշտ:
Զառա Ղազարյան
