Առևանգել են Ահմեդ Ավադ Մուբարաքին
Սանայում առեւանգել են Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավար Ահմեդ Ավադ Մուբարաքին: «Գրոհայինները դիմակներով առեւանգել են Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավարին»,-ասվում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքի Twitter-ի բլոգի հաղորդագրությունում:
Զինված խմբավորումը հսկիչ-անցագրային կետ է տեղադրել Հադայի շրջանում (Սանայի հարավում):
Նախնական տվյալներով հարձակման հետեւում կանգնած են շիա ապստամբերը, որոնք նախկինում դեմ էին վարչապետի պաշտոնում Մուբարաքի թեկնածությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
