Արևի ամբողջական խավարում տեղի կունենա
Ինչպես տեղեկացնում է «RIA Novosti»-ն՝ մարտի 9-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որի մասնակի փուլերը կկարողանան տեսնել Ասիայի հարավ-արևելքում, Ավստրալիայում, Օվկիանիայում:
«Խավարման մասնակի փուլերը կերևան Ասիայի հարավ-արևելքում, Ավստրալիայում, Օվկիանիայում: Ռուսաստանում խավարումը հնարավոր է տեսնել միայն խաղաղօվկիանոսյան մերձափնյա տարածքում: Ամենամեծ փուլը՝ հարավային Կուրիլներում: Խավարումով կկարողանան հիանալ նաև Կամչատկայի, Պրիմորյեի և Սախալինի բնակիչները: Դրա առավելագույն փուլը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 05.00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արևի խավարման ամբողջական փուլի տևողությունը կկազմի 1 րոպե 31 վայրկյան: Դրանից հետո լուսնային ստվերը կսկսի շարժվել դեպի արևելք: Մասնակի խավարում կկարողանան տեսնել նաև Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և Ավստրալիայի բնակիչները: Դա 2016թ. առաջին խավարումն է:
