Արևմտյան ԶԼՄ-ները Պուտինին նոր սիրային կապ են վերագրում (լուսանկարներ)
The Daily Beast-ը անդրադարձել է Ռուսաստանի Նախագահ Պուտինի անձնական կյանքին: Newsru.com-ը փոխանցում է, որ ըստ այդմ՝ Պուտինի նոր ընտրյալն է հայտնի մարզուհի Նատալյա Ռոգոզինան:
Ռուսաստանյան սոցցանցերում այս ասեկոսեները տարածվել էին այն բանից հետո, երբ օգոստոսի 29-ին Պուտինն այցելել էր պրոֆեսիոնալ մարզական սամբոյի մրցաշարի: Նրա հետ պատվավոր հյուրերի օթյակում էր եղել նաև Ռոգոզինան: Նա բռնցքամարտիկ է, ունի «Наташа Кувалда» մականունը, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն է:
Նա նաև մոդելային արտաքին ունի, մի քանի անգամ մերկ լուսանկարվել է արտասահմանյան հանդեսների համար: Ռոգոզինան 39 տարեկան է, Պուտինը հոկտեմբերին կդառնա 63 տարեկան:
Ռուսաստանցի լրագրողները իրենց հերթին մատնանշում են, որ մարզական միջոցառումների ժամանակ Պուտինի կողքին բավականին հաճախ են հայտնի մարզուհիների նստեցնում:





