Առեղծվածային դեպք՝ Երևանում. Սարյան փողոցի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է աղջկա դի
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում աղջկա դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Նշված շենքի բակում հայտնաբերվել է մոտ 18-20 տարեկան աղջկա դի և, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել՝ 16 հարկանի այդ շենքից ցած նետվելու եղանակով: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը, ինչպես նաև, թե տանիքի՞ց կամ շենքի ո՞ր հարկից է նա ցած նետվել: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
