Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է` գլուխը տոպրակի մեջ, պարանոցին պարանով կնոջ դի
Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 6-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների ներկայությամբ 3-րդ հարկի նշված բնակարանի դուռը բացելուց հետո միջանցքում` հատակին, հայտնաբերել են կնոջ դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի պարանոցին կա պարան, իսկ գլուխն էլ տոպրակով փակած է: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները և Արաբկիրի ոստիկանության փորձաքրեագետը, ինչպես նաև ՀՀ առողջապահության դատական բժիշկը: Ըստ նախնական տեղեկությունների` մահացածը 38-ամյա Լիկա Քերոփյանն էր և դեպքի մասին ահազանգել է նրա մայրը` 77-ամյա Լորետա Քերոփյանը:
