Առեղծվածային դեպք Երևանում. տղամարդը հիվանդանոցում մահացել է
Փետրվարի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ Հակոբ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Սարի թաղի 26 փողոցի բնակիչ, 20-ամյա Արշակ Ժամկոչյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փետրվարի 20-ին ժամը 11:50-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ավան- Առինջ 2-րդ միկրոշրջան 1/19 շենքի բնակիչ, 82-ամյա Պարգև Կարո Յակոբյանը, ով նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում գիտակցության չգալով` մահացել է: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Նույն օրը փաստի առթիվ ավագ քննիչ Հ. Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
