Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Երեկ Քյարամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
Նշենք նաև, որ այսօր վարչապետի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
