«Արջը մեծ գազան է, ինչ կուզի՝ կանի». Գեներալի պատասխանը վարչապետին
Այսօր եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանին լրագրողները հարցրել են վարչապետի հայտարարության մասին, որ ապրիլյան ռազմական գործողություններին զինտեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: «Ես անձամբ ամսի 2-ին ընդեղ եմ եղել, նման տեխնիկա չեմ տեսել», ասել է նա եւ հավելել. «Վարչապետ է, կարող է հայտարարի էլ, կարող է չհայտարարի էլ: Մի հատ սենց խոսք ասեմ, ոչ մեկին չկապեք՝ արջը մեծ գազան է, ինչ կուզի՝ կանի»։ Նա ասել է նաեւ, որ բանակի հարցում պետք է զգույշ լինել, ստուգել ամեն ինչ:
