Արման Նշանյանը հոլիվուդյան երկու ֆիլմում է նկարահանվել
Դերասան Արման Նշանյանի համար այս տարին շատ բուռն է ընթանում: Նկարահանվել միանգամից հոլիվուդյան երկու ֆիլմում՝ քչերին է հաջողվում: Այս մասին տեղեկացնում է -Life.panorama.am-ը։
Ֆիլմերից մեկը կոչվում է «Ոճրագործի օրագիրը» (Vigilante diaries): Ռեժիսորը Քրիստիան Սեսման է: Մյուս ֆիլմը կոչվում է «Բյուզանդիայից Արևելք» (East of byzantine), որը ներկայացնում է Տրդատ թագավորի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատմությունը: Ֆիլմի ռեժիսորը Ռոջեր Կուպելիան է, ով «Մատանիների տիրակալը» ֆիլմի գլխավոր նկարիչն է եղել:
«Քանի որ գլխավոր դերում եմ հանդես գալիս և պրոդյուսերներին ու դերասաններին շատ եմ պատմել Հայաստանի մասին, ցանկանում են ամբողջ կազմով գալ Երևան և յուրահատուկ պրեմիերա անել»,- ասաց հոլիվուդյան կինոշուկայում, կարծես թե, հիմնովին հաստատվող հայ երիտասարդ դերասան Արման Նշանյանը:
Մանրամասները՝ այստեղ։