Արման Սահակյանը հերքում է իր և Վահան Կարապետյանի թիմակիցների միջև ծեծկռտուքը
«Այն լուրերը, որոնք տարածվել են լրատվամիջոցներում իմ անվան հետ կապված, իրականությանը չեն համապատասխանում: Կարծում եմ՝ դա եւս մեկ փորձ է վարկաբեկելու ինձ՝ որպես պատգամավորության թեկնածու», Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ երեկ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է եղել Արման Սահակյանի թիմակիցների եւ նույն տարածքում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Վահան Կարապետյանի ու իր թիմակիցների միջեւ: Կան տուժածներ:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ վիճաբանություն եւ ծեծկռտուք չի՞ եղել, Արման Սահակյանը պատասխանեց. «Այո, ասեմ, որ իմ տեղեկություններով, միջադեպը, որը տեղի է ունեցել իմ ենթաշտաբներից մեկի հարեւանությամբ, կենցաղային եւ միջանձնային բնույթի է, որը որեւէ աղերս չունի ընտրարշավի եւ քաղաքական գործընթացների հետ: Ես եւ իմ թիմը բոլոր ջանքերը գործադրում ենք եւ գործադրելու ենք, որպեսզի ընտրարշավը ընթանա օրենքի տառին համապատասխան: Նման ձեւով շարունակելու ենք մինչեւ ԱԺ ընտրությունների ավարտը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
