Արման Թաթոյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Թաթոյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Այս մասին տեղեկացնում է կառավարության Egov.am կայքը:
Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովն Արման Թաթոյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: Թաթոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 7 պատգամավոր:
