Արման Թաթոյանը նշանակվելու է ՄԻՊ՝ Սահմանադրության երկու դրույթի կոպիտ խախտումով
Հայաստանի Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանի պաշտոնի համար պայքարելու են երեք թեկնածուներ՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և իրավապաշտպան Նարեկ Ալոյանը։
Երեք թեկնածուներից իրավապաշտպանները միանշանակ չեն ընդունում իշխանության կողմից առաջադրված Արման Թաթոյանին, որը մինչ այս պահը արդարադատության նախարարի տեղակալն է և կառավարության ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ առաջադրելով Արման Թաթոյանի թեկնածությունը, իշխանությունը երկու կոպիտ սխալ է թույլ տալիս։ Նախ ոտնահարում է իր իսկ ջանքերով ընդունված Սահմանադրության համապատասխան դրույթը, ապա նաև այն, որ օմբուդսմենի թեկնածուի հարցը պետք է քննարկեր և առաջադրեր ԱԺ Մարդու իրավունքների, այլ ոչ թե պետաիրավական հանձնաժողովը։ Բացի այդ, իրավապաշտպանի դիտարկմամբ, եթե ուսումնասիրելու լինենք աշխարհի փորձը, ապա ոչ մի երկրում չենք հանդիպի, որ ՄԻՊ նշանակվի մի անձ, որը երբևէ կառավարության մաս է կազմել կամ շփումների մեջ է եղել իշխանությունների հետ։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
