Արմավիրի մարզպետը հրաժարականի դիմո՞ւմ է գրել
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից րոպեներ առաջ այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, այնուհետև արագ հեռացել այնտեղից:
Լրագրողները փորձել են պարզեկ կենտրոնական գրասենյակ այցելելու պատճառը, արդյոք մարզպետը հրաժարականի դիմո՞ւմ է գրել, մարզպետը պատասխանել է․
«Համբերեք եւ կիմանաք ամեն ինչ, քննարկումները կավարտվեն, կիմանաք։ Ես վստահեցնում եմ՝ մարզային ժողովների հետ կապված հարցեր եմ քննարկել։ Իրավունք չունե՞մ մտնելու մեր կուսակցության շենք։ Մտել եմ ուղղակի Թադեւոսյանի մոտ եւ դուրս եկել»:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանության հետ կոալիցիայի շրջանակում Արմավիրի մարզպետի պորտֆելը եւս կտրվի ՀՅԴ-ին։
Slaq.am
