Արմավիրում 16-ամյա աղջկա հետ 3 տղամարդ սեռական հարաբերություն է ունեցել. news.am
Արմավիրում 16-ամյա աղջիկը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իր կամքին հակառակ տարբեր ժամանակահատվածներում տարբեր տղամարդիկ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ: NEWS.am-ի տեղեկություններով՝ աղջիկը հայտնել է, որ 2010թ իր հետ իրենց տանը սեռական հարաբերություն է ունեցել 62-ամյա հարեւանը:
Այնուհետեւ 2015թ մայիսին դաշտերում իր հետ սեռական հարաբերություն է ունեցել 32-ամյա պայմանագրային զինծառայող: Իսկ հուլիսի 6-ին էլ «Սարդարապատ» հուշահամալիրի տարածքում 22-ամյա տղամարդն է իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել իր հետ:
Մանրամասն` news.am
