Արմավիրում դուստրը փայտով ծեծել է 85-ամյա մորը. վերջինս մահացել է
51-ամյա արմավիրցի Լուսիկը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դաժանորեն ծեծել է 85-ամյա մորը, որի հետևանքով վերջինս մահացել է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ նախաքննական մարմնի, դուստրը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև փայտով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում
