Արմեն Ավետիսյանը՝«Էյր Արմենիա»-ին տուգանելու ու ընկերության ֆինանսական խնդիրների մասին
"Էյր Արմենիայի" ներկայիս իրավիճակի,ընկերությանը տուգանքի ենթարկելու պատճառների եւ մի քանի այլ հարցերի շուրջ, Fnews.am-ը մեկնաբանություն ստացավ "էյր Արմենիա" ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանից, ով ի սկզբանե նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ հայտնի ծեծի փաստին, քանի որ այդ թեման "փակված թեմա է", հավելելով, որ ինքն իրեն արդեն լավ է զգում:
Ինչ վերաբերում է ընկերության տուգանվելու պատճառներին Ավետիսյանը նկատեց.
-Այդ հարցը պետք է դատական կարգով լուծենք, քանի որ այս պահին այստեղի մեր բոլոր հաշիվները կալանքի տակ են դրված, ուստի որեւէ հնարավորություն չունենք ներմուծված գույքը արտահանելու, տվյալ դեպքում օդանավի շարժիչը արտահանելու: Դրա վերաբերյալ մենք համապատասխան գրություն ուղարկել ենք, թե' ֆինանսների նախարարություն, եւ թե' այլ պատկան մարմիններին, տեղեկացնելով, որ մեր հաշիվները կալանքի տակ են եւ որեւէ գործարք հնարավոր չէ անել: Այսինքն անհնարինության պատճառով է, որ մենք այդ գույքը չենք արտահանել եւ մաքսազերծել, ժամանակավոր ներմուծում է եղել օդանավի շարժիչի` այն էլ մեկ տարով: Մեկ տարին լրանալուն պես մենք փորձել ենք արտահանել այդ գույքը, սակայն, ցավոք, գործարքները կասեցված լինելու պատճառով հնարավորություն չենք ունեցել արտահանելու: Այս պահի դրությամբ մեր ներդրողները վարձել են իրավաբան, ով զբաղվում է մեր հաշիվների վրայից կալանքները հանելու, երբ բոլոր հաշիվների վրայից կալանքները կհանվեն, այդ ժամանակ արդեն ֆինանսական միջոցների ներհոսքը կսկսի:
Ն. Ադամյան
