Արմեն Երիցյանի հրամանով Արսեն Արշակյանին «գնդապետի» կոչում է շնորհվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով, Արսեն Արշակյանին «գնդապետի» կոչում է շնորհվել:
Հուզմունք, պատասխանատվություն ու պարտավորվածություն:
Այս զգացողություններն ունեցել եմ յուրաքանչյուր ուսադիրի ավելացման ժամանակ` շարքայինից մինչև գնդապետ, երբ հաղթահարելով բազում դժվարություններ, բավականին բարդ ու դժվարին ճանապարհ եմ անցել:
Զինվորական, ոստիկան, թե փրկարար ծառայում է հանուն հայրենիքի` Հայաստանի Հանրապետության: Նույն գիտակցումով ընդունվեցի ոստիկանություն և 16 տարի աշխատեցի նվիրումով, եռանդով: Մտքովս անգամ չէր կարող անցնել, որ մի օր ինձ հոգեհարազատ կդառնա նաև Փրկարար ծառայության համակարգը: Սակայն, կյանքն առաջ է շարժվում և 2015 թ. փետրվարից ստանձնեցի ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար Ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնը: Հուսով եմ այս կարճ ժամանակահատվածում կարողացա իմ համեստ ներդրումն ունենալ ծառայությունում և արդարացնել ղեկավարության վստահությունը:
Ուրախ եմ, հպարտ ու պարտավորված, որ երկու համակարգերում էլ բարձր եմ պահել սպայի պատիվը, ծառայել նվիրումով և պատասխանատվությամբ:
Շնորհակալ եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար, ուզում եմ վստահեցնել, որ շարունակելով ծառայել Հայաստանի Հանրապետությանն այսուհետ ևս արժանի կլինեմ սպայի բարձր կոչմանը:
