Արմեն Երիցյանը չգիտի՝ կշարունակի՞ պաշտոնավարել, թե՝ ոչ
Փաստինֆոն գրում է.
Ո՞վ է լինելու ԱԻ և տարածքային կառավարման նախարարությունների միավորման արդյունքում նոր ձևավորվող գերատեսչության ղեկավարը և արդյոք նա կատարելու՞ է նաև փոխվարչապետի պարտականությունները, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը չգիտի:
Այս մասին նախարարը լրագրողներին հայտնեց կառավարության նիստի ավարտին, հավելելով, որ եթե իրեն առաջարկեն, ինքը կմտածի:
Նշենք, որ ինչպես այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ կյառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքում» առաջարկվող փոփոխությունը համարվեց անհետաձգելի և ուղարկվեց ԱԺ ընդունմանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը որոշել է միավորել ԱԻ և տարածքային կառավարման նախարարությունները` մեկ գերատեսչության կազմում: Բացի այդ, նույն որոշմամբ, կստեղծվի նաև մեկ նոր նախարարություն` Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների:
