Արմեն Երիցյանը պատրաստ է ղեկավարել միավորվող նախարարությունը
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Երիցյանը ասել է, որ պատրաստ է տարածքային կառավարման և արտակարգ իավիճակների նախարարությունների միավորումից ստանձնել նոր նախարարության պաշտոնը:
«Եթե վստահեն՝ այո: Կարող եմ այդ երկու նախարարությունների միավորումից հետո ստանձնել նախարարի պաշտոնը»,- պատասխանեց ԱԻ նախարարը:
Այն հարցին, թե ինչու են միավորվել երկու նախարարությունները, Արմեն Երիցյանը պատասխանեց, որ այս նախարարությունների գործառույթները իրար շատ նման են:
