Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստորագրեց Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու որոշումը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»:
