Արմենակ Ուրֆանյանի մայրը սպասում է...
Դավիթ Սանասարյանի հետ այսօր գնացինք Արմենակ Ուրֆանյանի տուն, մայրը՝ Համեստը մրմռում էր, չի հավատում, որ Արմենակն այլևս չի գալու: Հնարավոր չի սփոփող կամ մխիթարող բառեր գտնել, այս մոր ներկայությամբ համրանում ես, ինքն էլ խոսում, պատմում, պատմում է Արմենակի մասին, նրա հետ կապված տարբեր պատմություններ է պատմում, ցույց տալիս նրա իրերը, պատվոգրերը, լուսանկարներ, որոնց մեջ էին նաև Հայաստանի անկախության 20-ամյակի զորահանդեսի ժամանակ Արմենակի խրոխտ քայլքը պատկերող լուսանկարը : Խոսեցինք նաև այն մասին, թե որքան կարևոր է բոլոր զոհվածների նկատմամբ իշխանությունների կողմից հավասար ուշադրություն ցուցաբերելն ու յուրաքանչյուրի հերոսական վարքագիծը ըստ արժանավույն գնահատելը: Փաստորեն Արմենակն իր վաշտի մի քանի տղաներով առաջինն են իրենց վրա վերցրել հարվածն ու իրենց մարմնով փակել են Արցախի դուռը, այդ մարտի բոլոր մասնակիցներն արժանի են ՀԵՐՈՍԻ կոչման, անհասկանալի կլինի, եթե Արմենակը, գնդացրորդ տղան,որի մասին չգիտեինք մինչև Պասկալևայի հաղորդումը, ափսոս անունը մոռացա և այդ մարտի մյուս մասնակիցները չարժանանան պատվավոր այնպիսի կոչումների, ինչպիսին արդարացիորեն արժանացավ այդ մարտում հերոսացած ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ:
Այս որոշումները կայացնողնե՛ր, նկատի ունեցեք, Արմենակի և մյուս զոհված զինվորների մայրերին կարող եք մի փոքր մխիթարել նրանց զավակներին ՀԵՐՈՍի կամ այլ պատվավոր կոչումների արժանացնելով: Մասնավորապես,
ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ ՏՎԵԼ Է ԱՅԴ ԿՈՉՈՒՄԸ; Մայրը սպասում է, չի կարելի այդ որոշումը ձգձգել:
Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը:
