Արմենակ Ուրֆանյանը պետք է արժանանա Հայաստանի Ազգային հերոս կոչմանը.VIDEO
Չեմ կարող ասել, թե ռազմա-քաղաքական ղեկավարությունը ինչպես կբաշխի մեդալները, բայց մի բանում լիարժեք համոզված եմ` Արմենակ Ուրֆանյանը անպայմանորեն պետք է արժանանա Հայաստանի 《Ազգային հերոս》կոչմանը։ Իրականում, թշնամու դեմ արիաբար մարտնչած բոլոր տղերքն էլ ամենաբարձր պարգևին են արժանի, բայց գիտենք, որ այդպես հնարավոր չէ, սակայն մի բան կա, որ բոլորին հավասարաչափ կհասնի` դա Հայ ժողովրդի չմարող և անսպառ սերն է դեպի իր առյուծածին զավակները։ Փա՜ռք` ոչնչի առջև չընկրկող Հայ զինվորին, փա՜ռք Հայաստան աշխարհին։
