Արմենչիկը հրաժարվե՞լ է վաստակավորի կոչումից
BlogNews
Exclusive
Երգիչ Արմենչիկը երեկ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչմանը, ինչը բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց: Արմենչիկին այդ կոչմանն անարժան համարեցին ոչ միայն մի շարք քաղաքացիներ, այլև նրա գործընկերներից շատերը:

BlogNews.am-ը փորձեց կապ հաստատել ամերիկաբնակ երգչի հետ՝ պարզելու նրա կարծիքն իր կոչման մասին, թե ինչ վերաբերմունք ունի նա քննադատությունների վերաբերյալ: Ի տարբերություն մյուս վաստակավորների, ովքեր ոգևորությամբ խոսում էին պարգևատրության մասին, Արմենչիկը չցանկացավ մեկնաբանել պատվավոր կոչմանն արժանանալը:
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ երգիչը հրաժարվել է Վաստակավորի կոչումից՝ հաշվի առնելով քննադատությունների մեծ ալիքը: Նրա գործընկեր Տարոն Պողոսյանը, Արմենչիկի հետ խոսելուց հետո մեզ փոխանցեց, որ երգիչը չի հրաժարվել կոչումից, չի էլ պատրաստվում հրաժարվել:

