Առողջական խնդիրներ ունեցող «օրենքով գող» Զապին, հետազոտության հնարավորություն կտրվի՞, թե՞ ոչ
«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապին հետազոտելու վերաբերյալ նրա պաշտպանի դիմումը ՔՀԿ-ին դեռ չի հասել: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Միաժամանակ ավելացրեց, որ դիմումը ստանալուց հետո կքննարկեն եւ համապատասխան որոշում կկայացնեն: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Սողոյանին արտահանձնելու կամ պատիժը Հայաստանում կրելու վերաբերյալ դեռ որոշում չկա: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասել էր ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նաեւ նշել էր, որ փաստաթղթերը դեռ ուսումնասիրվում են: Նրա փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Ա. Սողոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի:
Շարունակությունը` shamshyan.com
