Առողջական խնդիրնե՞րը, թե՞ չմարված վարկն է գյումրեցի երիտասարդի ինքնասպանության պատճառ դարձել
Ինչպես արդեն հայտնի է, այսօր առավոտյան Գյումրիում՝ Լալայան փողոցի թիվ 44 տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 24-ամյա Հայկ Զաքոյանի դին` ծառից կախված վիճակում: «Առաջին լրատվական»-ի Գյումրու լրագրողի այցի ժամանակ ինքնասպան եղած Հայկ Զաքոյանի դին արդեն տեղափոխել էին դիահերձարան: Մեզ հաջողվեց զրուցել Հայկի քեռու` Սուրեն Մխիթարյանի հետ:
«Երեք օր առաջ եմ եկել Ղարաբաղից, այնտեղ եմ ապրում ու աշխատում: Եղբորս կնոջ յոթնօրեքն էր: Երեկ երեկոյան արդեն ուշ էր, Հայկին չտեսա բակում: Հարցրի տղերքին: Ասացին՝ երևի ընկերուհու մոտ է գնացել՝ այցելության: Գիտեի, որ ընկերուհի ունի: Նույնիսկ մի անգամ զանգեց Ղարաբաղ, ասաց. «Քեռի, մատանի առ, արի, ուզում եմ ամուսնանալ»: Առավոտ էլ արդեն գտանք դին ծառից կախված»,- պատմեց Սուրեն Մխիթարյանը:
մանրամասն՝1in.am-ում
