Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը հանձնեցին Կարեն Բեքարյանին
Արփինե Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը հանձնեցին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այսօր հանձնաժողովը կազմել է ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Կարեն Բեքարյանին, տալու մասին արձանագրություն:
