Արփինե Հովհաննիսյանին Միհրան Պողոսյանը վարդերի փնջով դիմավորեց (Photo)
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արդարադատության նախարարություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Հ. Աբրահամյանը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ու նախարարին դիմավորեց նախարարության ղեկավար կազմը, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանը և կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանը: Նորանշանակ նախարարին Միհրան Պողոսյանը նվիրեց վարդերի փունջ:
