Արփինե Հովհաննիսյանը թեկնածուների շարքում է. Հովիկ Աբրահամյան
«Հանրապետության նախագահի հետ կքննարկենք, որոշում կկայացնենք և առաջիկա մի քանի օրում կնշանակենք արդարադատության նախարար: Արփինե Հովհաննիսյանը թեկնածուների շարքում է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն չցանկացավ այլ անուններ նշել:
