Արքայադուստր Դիանան մահվան պահին հղի է եղել
Ռեժիսոր Յոն Կոնվեյին իր բեմադրած ներկայացման մեջ վստահեցվում է, որ Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանան հղի է եղել:
«Ճշմարտություն, սուտ, Դիանա» պիեսի հեղինակը վստահեցնում է, որ 1997-ի ամռանը փարիզյան թունելում ավտովթարի ժամանակ արքայադուստրը հղի է եղել միլիարդատեր Դոդի ալ-Ֆայեդից։
Հատկանշական է, որ սյուժեի հիմքում փաստաթղթեր են և Դիանային ճանաչած մարդկանց հարցազրույցներ։
Ներկայացման պրեմիերան կայացել է Լոնդոնում, որի հերոսները բավականին շատ են, սակայն հենց Դիանան բեմում չի հայտնվում։
Ռեժիսորը նշում է, որ զրուցել է փարիզյան հիվանդանոցի բժիշկներից մեկի նախկին ընկերուհու հետ։ Բժիշկը համոզված է եղել, որ արքայադուստրը հղի է եղել։
