Արքայազնը ձեռբակալվել է բռնաբարության փորձի համար
Լոս Անջելեսում ձերբակալվել է սաուդյան արքայազն 28-ամյա Մաջիդ Աբդել Ազիզ ալ- Սաուդին՝ բռնաբարության փորձի համար։ Իրավապահների տվյալներով՝ նա ցանկացել է Բևեռլի Հիլզում իր վարձակալած տանն աշխատող կնոջը դրդել սեռական գործողությունների, փոխանցում է Комсомольская правда-ն։
Արքայազնին նախ կալանքի տակ են վերցրել, սակայն ավելի ուշ բաց են թողել 300.000 դոլար գրավի դիմաց։ Հարկ է նշել, որ արքայազնը չունի դիվանագիտական անձեռնմխելիություն, հետևաբար՝ պետք է հոկտեմբերի 19-ին կանգնի դատարանի առաջ։
