Արսեն Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսի շուրջ իրավիճակը
Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները. «Բոլոր միջոցառումները շարունակվում են՝ սահմանային հսկողությունից սկսած՝ վերջացրած ներսում: Գիտեք՝ ունենք հաստատված 1 դեպք, ու վարակի կասկածով 31 քաղաքացիներ, որ ապրում են մեկուսացված պայմաններում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ում: Երեկ հետազոտել ենք կորոնավիրուսով քաղաքացու կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը: Մեկուսացված անձինք այնտեղ կմնան մինչև մարտի 14-ը: Բոլորի ինքնազգացողությունը լավ է: Ամեն օր կատարվում են նմուշառումներ, նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում՝ կհայտնենք: Ամեն ինչ վերահսկելի է»,- ասաց նախարարը: