Արսենը փախցրել է նախկին ընկերուհուն, բայց պարզվել, որ նա հղի է և ամուսնացած է այլ տղամարդու հետ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ընթանում է Արսեն Ա.-ի գործի դատական քննությունը:
29-ամյա Արսենը մեղադրվում է աղջիկ առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Արսենը իր նախկին ընկերուհի Մարիին (անունը փոխված է) ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ 2015 թվականի հունիսի 25-ին, ժամը 21-ի սահմաններում պատահական տաքսիով գնացել է Շիրվանզադեի փողոցի շենքերից մեկի մոտ:
Նա դարանակալել, ապա, աղջկան տեսնելով, հետևից աննկատ մոտեցել է նրան, մի ձեռքով փակել է նրա բերանը, մյուս ձեռքով գրկել է նրա մեջքը ու ստիպողաբար նստեցրել է մեքենա:
Աղջկա կամքին հակառակ Արսենը նրան Երևանից տեղափոխել է Կոտայքի մարզում գտնվող «Օրրան» ռեստորանային համալիր:
Սակայն հարսանիք այդպես էլ տեղի չի ունեցել: Արսենի հանցավոր արարքի արդյունքում ընտանիք չի կազմվել: Աղջիկը կտրականապես հրաժարվել է իր կյանքը Արսենի հետ կապելու առաջարկից ու պարտադրանքից:
Աղջիկը վերադարձվել է տուն, իսկ Արսենին մեղադրանք է առաջադրվել առջկան առևանգելու համար:
Ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հաշտվել է տուժող աղջկա հետ: Վերջինս դատարանում հաստատել է, որ հաշտվել է Արսենի հետ, ներել է նրան, որևէ նյութական պահանջ չունի:
մանրամասն՝1-in.am-ում:
