Արշակունյաց պողոտայում քաղաքացին նստել է գովազդային վահանակի վրա եւ փորձում է վնասել իրեն
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտակա վերգետնյա անցումի մոտ քաղաքացին նստել է գովազդային վահանակի վրա եւ փորձում է վնասել իրեն` կտրելով երակները. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
