Արտակ Սարգսյանը՝ «Սասի» Արտակը օրենք է գրել՝ երկու բառով
ՕԵԿ-ական անցյալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը, ով հանրությանն ավելի հայտնի է որպես Սասի Արտակ, խորհրդարանում 11 տարի անցկացնելուց հետո որոշել է օրենք գրել: Ավելի ճիշտ՝ համահեղինակել:
Սկզբում Արտակ Սարգսյանը օրենսդրական գործունեություն սկսելու քայլերն արել է Դավիթ Հարությունյանի հետ, սակայն վերջինիս կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար դառնալուց հետո, օրինագծի համահեղինակ է դարձել պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագծի համահեղինակների հետ Արտակ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոկակարգ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում և «օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» բառերը փոխարինել «օրենքում փոփոխություն կամ լրացում կատարելու, ինչպես նաեւ օրենքի գործողությունը դադարեցնելու» բառերով:
