Արտակարգ դեպք՝ Ագրարային համալսարանում. ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Ագրարային համալսարանում. ուսանողուհիներից մեկը փորձել է ինքնասպանություն գործել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ագրարային համալսարանի քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի, 16-ամյա Մարինեն հենց լսարանում փորձել է շեղբով ինքնասպանություն գործել: Երիտասարդ աղջիկը կտրել է ձախ ձեռքի նախաբազուկը:
Ըստ հիմնական վարկածի` աղջիկն ունեցել է անձնական խնդիրներ:
