Արտակարգ դեպք Երեւանում. ամուսինը թույն է ներարկել կնոջը
Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս Երեւանի Բաշինջաղյան փողոցի բնակիչներից մեկին` 29-ամյա կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ տանն ամուսնու հետ վիճաբանության ժամանակ ամուսինը կնոջը թունավոր նյութ է ներարկել: Այն ներարկվել է թիկունքի հատվածից: Կինը դեռեւս գտնվում է հիվանդանոցում:
