Արտակարգ դեպք. Գավառում խուճապ է. Դանակահարվածներ, վիրավորներ...
Վիրավորներից 2-ը օրեր առաջ են Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, իսկ վիճաբանության պատճառը եղել է այն երբ վիճաբանողներից 2-ը խանութում տեղադրված տերմինալով փորձել են լիցքավորում կատարել սակայն մյուս 2-ը փորձել են իրենք էլ լիցքավորում կատարել առանց հերթի, ինչը դարձել է լեզվակռվի, իսկ հետո էլ ծեծկռտուքի պատճառ:

Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Գավառ քաղաքում: Ազատության փողոցում գտնվող «Մալբորո» սուպերմարկետում 4 հոգի վիճաբանել են իրար հետ, ինչից հետո 2 հոգի դանակահարված 2 հոգի էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:
