Արտակարգ դեպք. Ի՞նչ է կատարվել 184 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ
Ամերիկյան United Airlines ավիաընկերության Boeing-767 ուղևորատար ինքնաթիռը Հյուսթոնում իրականացրել է վթարային վայրէջք. ինքնաթիռի շարժիչի մեջ թռչուններ էին հայտնվել: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Նշվում է, որ թռչուններն ինքնաթիռի շարժիչի մեջ են հայտնվել թռիչքի ժամանակ, ինչի հետ կապված Մյունխեն թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և հաջող վայրէջք կատարել:
Boeing-767-ում գտնվող 184 ուղևորներից ոչ ոք չի տուժել:
