Արտակարգ դեպք Նաիրի բժշկական կենտրոնում. հիվանդներից մեկն իրեն ցած է նետել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նարիրի բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը ինքնասպանություն կատարելու նպատակով ցած է նետվել պատուհանից, ում վիճակը ծայրահեղ ծանր վիճակում է:
Այս պահին բժշկական կենտրոն են ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի բնակիչ, 52-ամյա Արմեն Կարապետյանն է, ով հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից ցած է նետվել կնոջ ներկայությամբ:
